Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.04.2020 | 11:34
Դե­պի Վիա Դո­լո­րո­սա`
տա­ռա­պան­քի ու­ղիով,
Կքայ­լես կր­կին` միայ­նակ ու հեզ,
Մեր մեղ­քի Խա­չը Քո ու­սին դրած:
ՈՒ մենք կթ­քենք Քո սուրբ,
չար­չար­վող մարմ­նի վրա.
Կգո­ռանք` խա­չեք, նա ար­ժա­նի է...
Դու Խա­չիդ վե­րից կնա­յես դեպ մեզ`
Սի­րո հունձ­քե­րից ցող­ված ար­ցուն­քով
ՈՒ կշշն­ջաս.
-Նե­րում, սի­րում եմ Ես ձեզ ան­սահ­ման,
Զի դուք չգի­տեք, թե ինչ եք ա­նում...
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 3854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ